ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
20.10.2020 | 21:28

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է երկրի տարածքի կեսից ավելին՝ տեղեկացնում է Իրանի «Tasnimnews» գործակալությունը:

Կազմակերպիչ, հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն ասել է, որ ՀՕՊ զորավարժությունները կսկսվեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը: Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր: Գեներալը հավելել է, որ ԻԻՀ ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ